Հայերեն   English   Русский  
կիրառական գիտություն
Հայաստանում գիտության խնդիրների և զարգացման հեռանկարների մասին «Անկախը» զրուցել է ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանի հետ։
«Կյանքը ցույց է տալիս, որ ամենաֆանտաստիկ բանն անգամ, եթե մարդը շատ է ձգտում, դառնում է իրականություն։ Պետք է լինել ազատ և ձգտել իրականացնել երազանքները։ Յուրաքանչյուր երազանք պետք է լինի հերթական նպատակը»,- ասում է ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, դասախոս և երկու երեխաների մայր Նաիրա Այվազյանը։
Եթե ֆիզիկան շատերի համար բարդ գիտություն է և դպրոցում չսիրած առարկաներից մեկը, ապա Կարենի համար այն կյանք է ու կենսակերպ: Դեռ մանկուց նա ոչ թե թղթե ինքնաթիռներ էր պատրաստում և օդ նետում, այլ թռչող մեխանիզմներ: Իսկ դպրոցում ֆիզիկան նրա ամենասիրած առարկան էր, որից գրեթե միշտ մրցանակներ էր ստանում: 8-րդ դասարանում արդեն առաջին գյուտն էր արել՝ ստեղծել էր մեխանիկական շարժիչ, որը կարող էր գործել մինչև մեխանիզմի մաշվելը, այսինքն՝ մոտ 80 տարի:
Գիտությունը Հայաստանում ապագա ունի, մենք բավարար հիմքեր ունենք, մնում է, որ մի քիչ ճիշտ աշխատանք տարվի: Այս կարծիքին է տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, «Բարվա» ինովացիոն կենտրոնի տեխնիկական մենեջեր, 29-ամյա Արման Վարդանյանը, որ նաև Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2017» մրցույթի հաղթողների ցուցակում է։
Հայաստանում գիտության խնդիրների, հնարավոր լուծումների ու ապագայի տեսլականի մասին «Անկախը» զրուցել է ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, միջազգային մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերի խմբագիր և խմբագրական խորհուրդների անդամ Արմեն Թռչունյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: