Հայերեն   English   Русский  
խոսքի ազատություն
Ադրբեջանում սպորտային «Futbol+» թերթի լրագրող Շաֆի Շաֆիևը կանչվել է Ներքին գործերի նախարարության` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է անձամբ Շաֆիևը:
Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել խոսքի ազատության և արդար դատաքննության իրավունքը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
«Խուրալ» թերթի նախկին խմբագիր Ավազ Զեյնալլըն կանչվել է Ադրբեջանի գլխավոր դատախազություն, որտեղ նրա հետ «պրոֆիլակտիկ» զրույց է ունեցել գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը:
Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարել ճնշում գործադրել երկրում միակ անկախ «Թուրան» լրատվական գործակալության վրա և գործակալության նորմալ գործունեության համար պայմաններ ստեղծել:
Ադրբեջանը, «Թուրան» լրատվական գործակալության նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքի հիման վրա քրեական գործ հարուցելով, ևս մեկ քայլ է կատարել անկախ զանգվածային լրատվամիջոցների վերացման ուղղությամբ: Այս մասին նշված է մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտներում տասնյակ միջազգային հասարակական կազմակերպություններին միավորող «Մարդու իրավունքների տների ցանց» կազմակերպության հայտարարությունում:
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության` Սումգայիթի կազմակերպության ակտիվիստ Ռուսլան Գարան դատապարտվել է 20 օրվա վարչական կալանքի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հինգշաբթի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման:
2017 թվականի երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր հայաստանյան լրատվամիջոցների համար:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շաժում» կուսակցության փոխհամաձայնությամբ Թուրքիայի խորհրդարանի նախագահությանն է ներկայացվել կանոնակարգային առաջարկների փաթեթ, որով խստացվում է պատգամավորների նկատմամբ կիրառով քրեական պատժամիջոցները:
Հունիսի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը «Jam.az» կայքի գլխավոր խմբագիր Ֆիքրեթ Ֆարամազօղլուի (Իբիշբեիլի) դեմ գործի առնչությամբ դատավճիռ է կայացրել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: