Հայերեն   English   Русский  
պատգամավոր
Վերջին օրերին հանրային շատ բուռն քննարկում ծավալվեց, երբ մամուլում սկսեց շրջանառվել այն փաստը, որ Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ, որպեսզի բնակարանի վարձակալության ծախսի փոխհատուցում ստանա։
Թուրքիայում Ստամբուլի դատարանը 25 տարվա ազատազրկման է ենթարկել քեմալական հայացքներով հանդես եկող Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Էնիսա Բերբերօղլուին: Վերջինս դատապարտվել է այն տեղեկության համար, համաձայն որի՝ Թուրքիան Սիրիա զենք է մատակարարել զինյալներին:
«Անկախի» զրուցակիցը Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավոր, Վանաձորի պետական համալսարանի ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմենուհի Կյուրեղյանն է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում եւ պատգամավոր է ընտրվել:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)՝ Բաթմանից պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանին ձերբակալելու որոշում է կայացվել:
Թուրքիայի իշխանությունները չեղարկել են Բունդեսթագի պատգամավոր Բերնդ Ֆաբրիցիուսի հետ բոլոր հանդիպումներ: Վերջինս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավաբանական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հանձնարարականով պետք է գնահատեր Թուրքիայում օրենքի գերակայության պահպանման իրավիճակը: Այդ մասին անձամբ հայտնել է պատգամավորը:
Գերագույն Ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն առևանգվել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Օդեսայի մարզի դատախազությունը:«Ոչ մի մանրամասները այս պահի դրությամբ չկան, սակայն մենք կարող ենք հաստատել առևանգման փաստը», - հայտնել են Օդեսայի շրջանի դատախազի մամլո ծառայությունից:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դատախազությունը քրեական հետաքննություն է հարուցել առևանգման գործով: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, այլ իրավապահ մարմինների հետ համատեղ, համապատասխան միջոցառումներ ...
«Փաստ» թերթը գրում է. «1995 թվականից մինչ օրս Ազգային ժողովի պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ վերնախավը հասկացրել է, որ այլեւս բավական է, նա էլ ԱԺ չի մտնի:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, «Իրավունքի» տեղեկություններով, ծանր են տարել նախկին ՀՀՇ-ականները, որոնք ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ են անցել, սակայն այսօր առանձին քաղաքական գործունեություն են ծավալում։ «Ողբերգական ելույթ էր։ Մի քանի մանդատի համար Արցախի խնդիրն է շահարկում»,- թերթի հետ զրույցում սրտնեղած ասում էին ՀՀՇ-ականները։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Իրինա Քոչարյանը շարունակում է պնդել ԲՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու ցանկությունը։ ԲՀԿ-ին էլ Նաիրա Զոհրաբյանից հետո հաջորդ՝ ութերորդ հորիզոնականը զբաղեցնելու համար կին թեկնածու է անհրաժեշտ, որն օրենքի պահանջ է։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: