Հայերեն   English   Русский  
Բելառուսի դեսպան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատվել է Արմեն Խաչատրյանը:
Շիրակի մարզի Բավրայի համայնքն այսօր մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար արգենտինահայ Դեւեճիէան ընտանիքի հովանավորությամբ գյուղում կյանքի կոչված մարզահրապարակի բացմանը: Արարողությանը ներկա էին ծրագրի հովանավոր Նշան Դեւեճիէանը, բարերարներ Պողոս Էքսերճիէանը, Քիրքոր Շիմշիրողլուն, Արման Բուլբուլյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Պատվիրակությունը գլխավորում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: