Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին:Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այսօր մեծ ոգևորությամբ մենք միանում ենք ձեր ուրախությանը: Թող այս Նոր տարին ...