Հայերեն   English   Русский  
առևտրային պատերազմ
Չինաստանն առևտրային պատերազմի չի ձգտում, սակայն նաև չի վախենում դրանից: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Չինաստանից ներկրվող ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:
Չինաստանը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից հերթական մաքսատուրքերի սահմանման պատճառով: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հուա Չունինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առևտրային ճնշման քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ անիմաստ է: Գրում է Gazeta.ru-ն:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ առևտրային պատերազմ վարել: Գրում է Russian.rt.com-ը:
Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմ չի ցանկանում, սակայն միաժամանակ չի էլ վախենում դրանից: Այդ մասին նշվել է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանի առևտրի նախարարի տեղակալ Վան Շոուվենը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի: Գրում է Russian.rt.com-ը:
Չինաստանի կառավարությունը պատրաստ է առաջարկել Միացյալ Նահանգներին վերսկսել տավարի մսի արտահանումը և մուտք ապահովել դեպի ֆինանսական շուկա: Այդ մասին հաղորդում է Financial Times պարբերականը` հղում անելով բանակցություններում ներգրավված պաշտոնատար անձանց: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: