Հայերեն   English   Русский  
փաստաբան
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցույց տալ:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտնել է, որ փաստաբան Թայ Կոբը, ով ներկայացնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահերը ռուսական վարչակազմի հնարավոր կապերի գործով, թոշակի է գնում: Գրում է Gazeta.ru-ն:
«Եթե համառորեն դեպի քո նպատակն ես գնում, անպայման հաջողության կհասնես, կապ չունի, թե որ ոլորտում կամ որ երկրում ես։
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին այս պահի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 1852 փաստաբաններից, նախնական տվյալներով, մասնակցել է 400 փաստաբան:
Փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ուղարկելու գործի քննությունը կիրականացնի ՀՀ Քննչական կոմիտեն: Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ փաստաբան Արայիկ Պապիկյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու կամ մասնագիտական գործունեության հետ կապված սպառնալիքների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն ուղարկվել է Քննչական ...
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի փաստաբանը չէ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ պաշտպանական կողմն ամեն կերպ խոչընդոտում է դատաքննության մեկնարկին: Փաստաբանի խոսքով` դեկտեմբերին դատարան ուղարկված գործով դատաքննությունը դեռևս չի սկսվել, քանի որ ամբաստանյալների պաշտպանները նույնաբովանդական, անառարկայական միջնորդություններ են ներկայացնում:
Արարատ Խանդոյանի շահերը պաշտպանող, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2017 թվականի հունվարի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Արարատ Խանդոյանին ներքին կանոնները խախտելու համար տեղափոխել էին պատուհանները կոտրված պատժախուց, որտեղ անմարդկային պայմաններ էին: Քրեակատարողական հիմնարկի թե' պետը, թե' աշխատակիցները և թե' Արդարադատության նախարարությունը տեղյակ էին նրա առողջական խնդիրների մասին:
Հայտնի հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին իսկապես ամուսնալուծվում են: Այդ տեղեկությունը հաստատել է դերասանուհու փաստաբանը: Գրում է Spletnik.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: