Հայերեն   English   Русский  
Սյունիքի մարզ
Գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների անհրաժեշտության հարցը բազմիցս ենք արծարծել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղևորի։
Հուլիսի 8-ին, ժամը 01:01-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոլորվել է և չի կողմնորոշվում տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:
Երիտասարդական նվագախմբի «Օտրի» տրիոն հանդես է եկել Սյունիքի մարզում:Տրիոն, որի կազմում ընդգրկված են նվագախմբի առաջատար երաժիշտներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ), Գորիսում հանդես է եկել երկու համերգով: Հունիսի 2-ին երաժիշտները ելույթ են ունեցել Գուսան Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում, իսկ հունիսի 3-ին երեխաների համար նախատեսված համերգով հանդես եկել Հ. Իգիթյանի անվան ազգային կենտրոնում: Արևիկը, Անժելան և Ռուզաննան կարողացան ապահովել անմիջական մթնոլորտ: ...
Սյունիքի մարզում, այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Toyota մակնիշի 022 ԼԼ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել Որոտան գետը։
Լևոն Ալթունյանի հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնում էր։ Ծանոթանալով իրականացվող ծառայություններին, դրանց ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը` հետաքրքրվել է առկա խնդիրներով։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին` Շաքի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտվթար. անհրաժեշտ է օգնություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: