Հայերեն   English   Русский  
դասադուլ
Տարկետման իրավունքի չեղարկման դեմ պայքարող ուսանողների հետ քննարկումները հեռարձակվելու են առցանց ռեժիմով՝ ԱԺ պաշտոնական կայքում՝ այսպիսով հնարավորություն տալով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին հետևելու դրանց ընթացքին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ազգայի ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար»: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Ազգային Ժողովում ընդունված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներին ու ուսանողների դասադուլին:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. նոյեմբերի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԵՊՀ անվտանգության և այլ աշխատակիցների կողմից ԲՈՒՀ-երի դռները փակելու փաստի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հաղորդման՝ ԵՊՀ-ում գտնվող ուսանողներին ֆիզիկապես արգելվել էր դուրս գալ այդ հաստատությունից և մասնակցել «Հանուն գիտության զարգացման» հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպված դասադուլին ու խաղաղ հավաքին: Հաղորդման պատճեններն ուղարկվել ...
Արդեն չորրորդ օրն է, ինչ մի խումբ ուսանողներ շարունակում են դասադուլը՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակմանը:Այժմ նրանք իրենց ակցիան շարունակում են ՀՀ Ազգային ժողովի մոտ: ԱԺ մոտ նրանք ակցիա են անում, քանի որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում այսօր 18։00-ին տեղի է ունենալու «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը: Նրանց պահանջն է մասնակցել քննարկմանը:
Երրորդ օրն է, ինչ ուսանողները պայքարում են տարկետման իրավունքի վերացման դեմ:Այսօր նրանք կրկին հավաքվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: