Հայերեն   English   Русский  
ներգաղթյալներ
Միջերկրական ծովի Սիցիլիական նեղուցում իրականացված 11 գործողությունների ընթացքում փրկվել է շուրջ 1.4 հազար ներգաղթյալ: Նման տվյալներ հաղորդել են Իտալիայի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչները: Գրում է Vesti.ru-ն:
The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Աֆրիկյան 54 երկրների «խիստ զայրացած» ներկայացուցիչների մի խումբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է ներողություն խնդրել այն երկրների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, որտեղից ներգաղթյալները Միացյալ Նահանգներ են ժամանում: Գրում է Russian.rt.com-ը:
CBS հեռուստաընկերության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիայի հարցերով խորհրդակցության շրջանակներում ԱՄՆ ժամանող ներգաղթյալներին «խորշերից» դուրս եկած է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը սեփական ընտանիքի օրինակով և փորձով գիտի, թե որքան դժվար է ներգաղթյալ լինել և կարծում է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է առավել ուշադիր ուսումնասիրի երկիր ժամանող ներգաղթյալներին: Գրում է Rusarminfo.ru-ն:
Միլանում աֆրիկացի ներգաղթյալը փորձել է բարձրանալ սուրբծննդյան տոնածառի գագաթին, որպեսզի հանի դրա վրա տեղադրված խաչը: Սակայն չարագործի գործողություններն անմիջապես կանխել են ոստիկանության աշխատակիցները: Գրում է Vesti.ru-ն:
ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտը (DESA) զեկույց է հրապարակել, որում նշված է, որ աշխարհում ավելի քան 258 միլիոն մարդ ներգաղթյալ է: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով` 2000թ. սկսած երկրում մշտական բնակիչների թիվը, որոնք ծնվել են արտերկրում, աճել է ավելի քան 12,5 միլիոնով: Գրում է Vesti.ru-ն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել տարբեր երկրներին ավելի բարյացակամ գործել ներգաղթյալների նկատմամբ և դադարեցնել նրանց զանգվածային արտաքսումը` ընդգծելով, որ քաղաքացիական իրավունքները շատ ավելի կարևոր են, քան ազգային անվտագությունը: Գրում է Russian.rt.com-ը:
2017թ․ սկզբից ավելի քան 230 ներգաղթյալ մահացել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը հատելու փորձի ընթացքում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Գրում է Russian.rt.com-ը:
Իտալիայում իրավապահ մարմինների ներկայացուցիչներն արցունքաբեր գազ են կիրառել գրեթե 400 ներգաղթյալների դեմ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: