Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում որոշեց հավանություն տալ «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին» որոշման նախագծին։ Որոշման նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին:
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը: Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում, և կենտրոնացած է ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ:
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը շարունակում է գործել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: