Հայերեն   English   Русский  
Եվրոպական միություն
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Եվրոպական միության՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ Թայվո Կլաարի հետ:
Եվրամիությունը պատրաստվում է համագործակցության նոր համաձայնագիր կնքել Հայաստանի հետ նոյեմբերին:
Սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Տալլինում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթներ ունեցան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Թուրքիան դեռևս պետք է իրագործի այն հինգ պայմանները, որոնց հիման վրա Եվրոպական միությունը կկարողանա Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը:
ունիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթներ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Թուրքիայում կարող է անցկացվել Եվրոպական միությանը անդամակցելու շուրջ բանակցությունների շարունակման վերաբերյալ համազգային քվեարկություն: Այս մասին «NTV» հեռուստաալիքին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Անկարան կշարունակի Եվրոպական միության հետ տնտեսական հարաբերությունները, սակայն կվերանայի համագործակցության այլ ոլորտները:
Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։
Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:
Եվրոպական միությունը կրկին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել ընդդիմադիր Իլգար Մամեդովին և որպես Եվրոպայի խորհրդի անդամ հատևել սեփական պարտավորություններին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: