Հայերեն   English   Русский  
Էրիկ Գրիգորյան
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրենք դժգոհ են շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից իրականացվող քայլերից:
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները գործուղվել են Ենոքավան և այս պահին էլ գտնվում են այնտեղ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով փաստին, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտ գտնվող անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկմանը մասնակցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախատեսվող կառուցվածքային փոփոխություններից հետո կառույցում էական կրճատումներ կլինեն:Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի 2019թ. օգոստոսի 13-ի հրամաններով կասեցվել են Գեղարոտ գետի վրա կառուցված «Էլ-Կաս» ՍՊԸ-ի «Գեղարոտ» եւ «Վակուֆլո» ՍՊԸ-ի «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները (ՋԹ), հաղորդում է «ԷկոԼուրը»:
ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ մեկնարկեց ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով նախական դատական նիստը։
Ջերմուկ համայնքի 19 քաղաքացիներ նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում ահռելի ջանքերի միջոցով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:«Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և սրտացավ քաղաքացիների ահռելի ջանքերի միջոցով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: