Հայերեն   English   Русский  
Արփինե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 10-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թինի Կոքսին իր նվիրվածության եւ իրապես այս բարդ զեկույցը ներկայացնելու համար:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 20-ին ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներ Քոլին Ուոլին եւ Մարիա Գոլդմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, ինչպես նաեւ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքի մշակման աշխատանքների ընթացքը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն), որտեղ հունիսի 16-ին կմասնակցի «Ժողովրդարավրություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը լիագումար նիստում կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո: Նիստի ընթացքում կքննարկվի նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: