Հայերեն   English   Русский  
արտաքսում
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Puls 4 հեռուստաընկերության եթերում պատմել է, թե ինչու Վիեննայում որոշում կայացրեցին Սոլսբերիում ԳՀՎ-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Յուլյայի թունավորումից հետո որպես Մեծ Բրիտանիային համերաշխության նշան չարտաքսել ռուս դիվանագետներին: Գրում է Russian.rt.com-ը:
CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նախկինում երկրից արտաքսված դիվանագետների փոխարեն նորերին ուղարկել: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բանգլադեշից իր գործընկերոջ հետ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Միացյալ Նահանգներից և որոշ արևմտյան երկրներից ռուս դիվանագետների արտաքսման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պատասխան քայլերը: Գրում է Russian.rt.com-ը:
Սպիտակ տանը հայտարարել են, որ Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսումն անսպասելի չի դարձել Միացյալ Նահանգների համար:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանից 60 ամերիկացի դիվանագետների արտաքսումը պատասխան քայլ չի համարում, և իրենք կարող են դրան այլ կերպ արձագանքել: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կարտաքսի նույն թվով ամերիկացի դիվանագետների, որքան ԱՄՆ-ից ռուս դիվանագետներ էին արտաքսվել: Գրում է Gazeta.ru-ն:
Վրաստանը որպես Միացյալ Թագավորությանը համերաշխության նշան ռուս դիվանագետի կարտաքսի: Այդ մասին նշվել է Վրաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ ներկայումս Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները հայտարարել է 151 ռուս դիվանագետի արտաքսման մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կարձագանքի «Սկրիպալի գործի» պատճառով Արևմուտքի երկրների կողմից ռուս դիվանագետների արտաքսմանը: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրից ռուս դիվանագետների արտաքսումը կամրապնդի երկրի անվտանգությունը: Այս մասին գրառում Պորոշենկոն կատարել է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: