Հայերեն   English   Русский  
Հրդեհ Նաիրիտում
«Այդ քիմիական նյութի ծուխը վտանգավոր չէ մարդկանց առողջության համար»:
«Նաիրիտ» գործարանում հրդեհն ավարտված է, սակայն թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, դեռևս պարզ չէ:
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով այրվել են պահեստարաններում պահեստավորված նյութերը, ջերմահարվել բետոնե տարողությունները և այրվել հարակից խոտածածկ տարածքները: Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է կարճ ժամանակահատվածում հրդեհը տեղայնացնել է և կանխել դրա տարածումը գործարանի տարածքում:
««Նաիրիտ» գործարանում հրդեհը միտումնավոր էր կազմակերպվել»:
Ժամը 19.30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը մամուլի ծառայությունը:
Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա:
Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում է Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին hամաձայնագիրը, որն անհանգստություն է առաջացրել քաղաքական և հասարակական որոշակի շրջանակներում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: