Հայերեն   English   Русский  
Բիլբաո
Նախօրեին գիշերը Իսպանիայի Բիլբաո քաղաքում տեղի է ունեցել MTV Europe Music Award երաժշտական մրցանակների հանձնման ամենամյա արարողությունը, որին մասնակցում էին ներկայիս առավել ազդեցիկ երաժիշտները: Գրում է Spletnik.ru-ն:
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, ովքեր մեղադրվում են Քրդական աշխատավորական կուսակցությանն անդամակցելու մեջ: Վերջինս ահաբեկչական խմբավորում է որակվել Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից: Թուրքիայի իշխանությունների` Քրդական կուսակցության դեմ տասնամյակներ տևած պայքարի արդյունքում շուրջ 40,000 մարդ է զոհվել:
Իսպանիայի Բիլբաո քաղաքում վերջերս անցկացված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում հայկական թիմ չկար:
Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի վերջին` 6-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 46-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել այս ստուգատեսում առաջին տեղն իր համար ապահոված Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին:
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտիան քիչ առաջ ոչ-ոքի ավարտեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտիան ոչ-ոքի ավարտեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ:
Իսպանիայի Բիլբաո քաղաքում շարունակվող շախմատի «Մեծ Սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցամարտի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի հետ։ Մրցակիցները կատարեցին 34 քայլ:
Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլի մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին:
Լևոն Արոնյանը սեպետմեբերի 14-20-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կմասնակցի «Մեծ սաղավարտի» 2014-ի խաղարկության եզրափակիչ փուլին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: