Հայերեն   English   Русский  
«Էօրնեկեան հանրակրթական դպրոց»
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օրհնության կարգը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հունիսի 11-ին հայերի կողմից դեռևս 16-րդ դարի սկզբներին հիմնադրված պատմական Արմենոպոլիս` Գեռլա, քաղաքում (Ռումինիայի Կլուժ նահանգ), անցկացվեցին Քաղաքի օրերը, որոնք համընկնում են Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնին և ուղեկցվում հայկական ավանդական տոնակատարություններով: Հայկական հոգևոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն՝ 2012թ. Գեռլայի և Իջևանի միջև եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: