Հայերեն   English   Русский  
Առուշ Առուշանյան
Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին: Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը:
«Հրապարակ»-ը գրում է, որ նախորդ շաբաթ Գորիսի նախ­կին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետ­յանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի 26-ամյա որդուն՝ Առուշ Առուշանյանին:
Սուրեն Հաջյանը կանադահայ ինժեներ-շինարար է, արմատներով Արևմտյան Հայաստանի Մուսալեռ գյուղից: Նրա մայրը Մուսա լեռան հերոսամարտի ականատեսներից է եղել:
Ղարաբաղյան հակամարտության իրադրության մեջ ստատուս քվոն պետք է հաղթահարել, բայց դրա համար պետք է այդ տարածաշրջանից դուրս բերել հայկական զորքերը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»–ն,հաղորդում է News.am-ը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: