Հայերեն   English   Русский  
սիրիահայեր
«Հայաստանը տարեցտարի փոխվում է: Դուք միգուցե չեք նկատում, բայց երբ դրսից ես գալիս՝ չես կարող չնկատել»,- ասում է Դամասկոսում ծնված, 2009-ին ՀՀ քաղաքացիություն ստացած, իսկ 2013-ին վերջնականապես Հայաստան տեղափոխված սիրիահայ Մարիանա Ճուլյանը:
Լուսանկարում սիրիահայ Սալբի Չաբախչուրյանն է և որդին՝ Կայծակը: Նրանք սիրիական պատերազմի ժամանակ տեղափոխվել են Հայաստան և հիմնել «Լահմաջո Կայծ» արագ սննդի օբյեկտը:
Բաշար Ասադի կինը՝ Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը նախորդ տարի հուլիսին հանդիպում էր ունեցել 2014 թվականի ապրիլին նահատակված հալեպահայ Գրիգոր Աշնաքլյանի ծնողների, եղբոր և քրոջ հետ:
Երևան քաղաքի պատմության թանգարանում այսօր կայացավ «Վերսկիզբ. Սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում հանդիպել է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: 2017 թ. փետրվարի 27-ին վարչապետը դիմել էր սփյուռքահայությանը՝ մեր հայրենիքի ապագայի կառուցմանը մասնակից լինելու կոչով:
ՀՀ վարչապետի կողմից 2015 թվականին «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչված հալեպահայ գործարար Ալին Մասրլյանը վստահ է՝ կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն. մեծ ցանկության դեպքում կինը կարող է և՛ լավ մայր լինել, և՛ լավ գործարար:
ՀՀ կառավարությունը դեռևս հոկտեմբերի 6-ի նիստում որոշել էր 46 մլն 33.000 ՀՀ դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով։ Եվ այսօր ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանից հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում։ Օգնությունը նախատեսված է ոչ միայն տեղի հայերի, այլև ողջ բնակչության համար։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում հունվարի 27-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրմանն ու նրանց կարիքների գնահատմանը նվիրված հանդիպում:
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացնել 43,368.8 հազ. ՀՀ դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: