Հայերեն   English   Русский  
անդամակցություն
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը դեռևս պատրաստ չեն ռազմական դաշինքի նոր անդամներ դառնալ: Գրում է Russian.rt.com-ը:
Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Թուրքիան տեղ չունի Եվրոպական միության անամների շարքերում, սակայն այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիան Եվրոպական միությունից պահանջում է հստակ ասել, թե արդյոք ցանկանում են երկրին տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը այցով գտնվում է Վարշավայում:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բացառել է տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Bild պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Թուրքիան չի կարող անդամակցել Եվրոպական միությանը, քանի դեռ այդ երկրի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Գրում է Russian.rt.com-ը:
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ Թուրքիան երբևէ չի կարող անդամակցել Եվրոպական միությանը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդում դաշինքի անվտանգությունը և հանգեցնում է դաշինքի անդամ երկրների համար լրացուցիչ ծախսերի: Գրում է Gazeta.ru-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է վերանայել ԱՄՆ-ի դերը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը: Գրում է Gazeta.ru.-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` երկիրը կձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին հետագայումս ևս, և այդ նպատակը ռազմավարական է հանդիսանում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: