Հայերեն   English   Русский  
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող Մանկապատանեկան գրքի 15-րդ երևանյան ցուցահանդես-վաճառքի շրջանակում ընթերցասերներին ներկայացվեց «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, կազմողն է Նազելի Կարապետյանը:
Պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող Սըր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողի սեղանին է:
Գրքի երևանյան երկրորդ փառատոնը` Yerevan Book Fest-ը, այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում (Մելիք-Ադամյան 2/2): Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, տարատեսակ գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություններ, համերգներ:
«Բուկինիստ» գրախանութի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում նոյեմբերի 24-ին, ժամը 17:00 կանցկացվի բեսթսելերների հեղինակ, հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Հայաստանի մշակութային մայրաքաղաքի՝ Գյումրիի ընթերցասերներն առաջինը հնարավորություն ստացան տեսնելու ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը:
Հայաստանյան վերջին տարիների լավագույն հրատարակությունները՝ հայկական երկրորդ հանրապետությունում:
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք նոր հրատարակությունների շնորհանդեսներ:
Խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ. հունվարի 20-ին, ժամը 16:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկը՝ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: