Հայերեն   English   Русский  
Իդլիբ
Սիրիան սպասում է, թե Թուրքիայի իշխանություններն ինչ պատասխան են տալու Ռուսաստանին այն հարցի շուրջ, թե ինչու մինչև հոկտեմբերի 15-ը ահաբեկիչները չեն լքել Իդլիբի նահանգի տարածքը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծվելիք ապառազմականացված գոտու տարածքից դուրս է բերել ծանր սպառազինումը։
Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին հաջողվեց սիրիական Իդլիբում ճգնաժամը կանխել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը: Գրում է Novosti.az-ը:
Թուրքիան և Ռուսաստանը համատեղ կորոշեն այն արմատական խմբավորումները, որոնք պետք է դուրս բերվեն Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտուց: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական և ռուսական զինվորականները մայրաքաղաք Անկարայում սեպտեմբերի 19-21-ը կայացած հանդիպմանը որոշել են Սիրիայի Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական գործողություններ, գոնե առաջիկա կարճ ժամանակահատվածում, տեղի չեն ունենա: Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբի ազատագրման գործընթացն անորոշ ժամանակով հետաձգվել է: Նախատեսվում է, որ նաhանգում շուրջ 15-20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի կստեղծվի, և մինչ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն, ընդդիմադիր խմբավորումները տարածքից դուրս կբերեն իրենց ծանր զրահատեխնիկան:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Վաշինգթոնը ողջունում է Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ վերջին հանդիպումների շարքի շնորհիվ` այդ թվում Սոչիում ռուս-թուրքական գագաթնաժողովի, հաջողվեց սիրիական Իդլիբում խուսափել պատերազմից: Գրում է Gazeta.ru-ն:
Մոսկվան և Անկարան պայմանավորվել են սիրիական Իդլիբ նահանգում ձևավորվող ապառազմականացված տարածքից չեզոքացնել արմատական խմբավորումները:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենք կիրառելու դեպքում չարժե փորձել ևս մեկ անգամ ուժ կիրառելու Միացյալ Նահանգների վճռականությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: