Հայերեն   English   Русский  
Էդիթ պրինտ
Ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները վերահրատարակվել են և հանրությանը ներկայացվել նոր խմբագրությամբ և դիզայնով: ‹‹Ռոդենի ձմեռը›› և ‹‹Արտագաղթած կարոտ›› ժողովածուները լույս է ընծայել ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչությունը:
«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ:
Հայ ընթերցողները 2019 թվականի ընթացքում հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» (հեղինակ՝ Ուիլյամ Չ. Ռեմփել) և քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքերը ներկայացվեցին Կապանում: Երկու հետաքրքրական գրքերի շնորհանդեսն անցկացվեց Կապանի դրամատիկական թատրոնում: Միջոցառումը նախաձեռնել էին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն և «Սյուն» ...
Միանգամից երեք մանկապատանեկան գիրք՝ ընթերցողի սեղանին: Տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանը, Աննա Ղազարյանը, Մարիա Ղազարյանը ընթերցողի դատին հանձնեցին երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Մանուկ ու պատանի ընթերցողի համար նախատեսված հայերեն և ռուսերեն այս գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքերի շնորհանդեսն ուղեկցվեց հեղինակներից Սուսաննա Հարությունյանի նկարների շնորհանդեսով:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հուլիսի 13-ին, ժամը 15:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում միանգամից երեք գրքի շնորհանդես ու նկարների ցուցահանդես կանցկացնի:
Ինքնակենսագրական վեպ ու մահապարտ մի առաքելության պատմություն: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց դասական գրողի ևս մեկ ստեղծագործության բնագրային թարգմանությամբ: Այս անգամ հերթը «Ռազմական օդաչուն» վիպակինն էր, որը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, իսկ թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը:
Ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ.լույս է տեսել «Ազգային երգարան.365 երգ» ժողովածուն: Երգարանը բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն:
Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն:
Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: