Հայերեն   English   Русский  
Արմեն Բիլյան
Այսօր՝ հունվարի 15-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները«Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արայիկ Խանդոյանի հետ:
Այսօր՝ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ:
Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո։
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այցի ընթացքում տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։
Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքներիպաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանը երեք օր է հացադուլ է հայտարարել։ Նա տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց։Բիլյանը պահանջում է, որ իրեն բուժզննության ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Բիլյանի հանրայն պաշտպան Արմինե Ֆանյանը:«Բիլյանը պահանջում է, որ իրեն բուժզննության ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում։ Նա ունի ողնաշարի խնդիրներ, ինչպես նաև դժգոհում է խուցի պայմաններից»։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: