Հայերեն   English   Русский  
Լևոն Մարդոյան
Ընթացիկ տարում պետբյուջեից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է 7 տոկոսով։ Հայաստանում գիտության ֆինանսավորումն առանց այդ էլ սուղ էր։ Միջազգայնորեն ընդունված է, որ գիտության զարգացման համար ֆինանսավորումը պետք է կազմի երկրի ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը։ Հայաստանում գիտության ֆինանսավորումն անհրաժեշտ նվազագույն գումարից պակաս էր 4 անգամ, այդուհանդերձ դա էլ է կրճատվել։
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրով Երևանի Ավան վարչական շրջանում է գտնվում ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի պատվիրակությունը` Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ: Արցախյան պատվիրակության անդամները հանդիպել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: