Հայերեն   English   Русский  
Մայք Պոմպեո
Վաշինգտոնը և Թեհրանն այսօր կալանավորների փոխանակում են արել: Միացյալ Նահանգները Թեհրանին է հանձնել իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանիին, որին 2018 թ. հոկտեմբերին Մինեսոտա նահանգում, առանց մեղադրանք ներկայացնելու, ձերբակալել էր ՀԴԲ-ն: Իսկ Իրանը Միացյալ Նահանգներին է հանձնել ուսանող Սյուե Վանին, որը 2016 թ. ձերբակալվել էր Իրանում լրտեսության կասկածանքով:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանության նախարարության և էներգետիկայի նախարարության դեմ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը թույլ է տալիս հետագայում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել:
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ներկայիս պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իրեն օգնական նշանակելու հնարավորությունը: Այդ դեպքում Պոմպեոն երկու պաշտոն կզբաղեցնի: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սեպտեմբերի 3-ին Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին որպես «ամերիկյան դիվանագիտության թույն» է որակել: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Վաշինգթոնի դաշնակիցներին և գործընկերներին մեծացնել ճնշումն Իրանի վրա, քանի դեռ այն «չի դադարեցրել իր ապակայունացնող պահվածքը»: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է Սիրիայի հարցով բանակցություններում Միացյալ Նահանգների և Թուրքիայի դիրքորոշումների համընկման մասին: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ և նրա հետ քննարկել տարածաշրջանում առկա խնդիրները: Այդ մասին նշվել է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները նպաստել են իրանական նավթի արտահանման նվազեցմանը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկրի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ներառելու ֆոնին հայտարարել է, որ Վաշինգթոնը դեռևս նախկինի պես ձգտում է Թեհրանի հետ համապարփակ գործարք կնքել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: