Հայերեն   English   Русский  
մշակույթ
«Դուդուկն ու դհոլը տղամարդու նվագարան են». ավանդական այս ընկալումն այլևս խարխլված է: Վանաձորցի Մխիթարյան քույրերը՝ Աննան ու Անահիտը, ապացուցել են, որ կինը կարող է ոչ միայն անկրկնելի դուդուկ ու դհոլ նվագել, այլև կանացի շնչով դրանց լրիվ նոր որակ հաղորդել:
«Հեղինակ եմ 50-ից ավելի գիտական, մասնագիտական, ուսումնա-մեթոդական աշխատությունների, այդ թվում՝ 15 մենագրությունների,- գրում է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանն իր հերթական գրքի «Ինքս իմ մասին» բաժնում իրեն հատուկ համեստությամբ, առանց ինքնագովքի ու շպարի ներկայացնում իր ստեղծագործ ճանապարհի հակիրճ, բայց և խոսուն տարեգրությունը:
«Անկախի» զրուցակիցն է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Կինեմատոգրաֆիստների միության և Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ Հրանտ Մովսիսյանը:
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արցախ։
Փետրվարի 2-ին` ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Ալեքսեյ Հեքիմյանի սիրված ու սպասված երգերը։ Համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Ավելի շատ աթեիստ եմ, բայց այնպես չէ, որ Կտակարան չեմ կարդացել: Վերջերս էլ կարդացի Մաթևոս Ավետարանիչի հորդորը.«Նեղ դռնից ներս մտեք… Նեղ է այն դուռը ու նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանք է տանում, և քչերն են, որ այն կգտնեն»:
Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մինչ զրույցը սկսելը նստում է ռոյալի մոտ ու կատարում ճիշտ մեկ օր առաջ գրած ստեղծագործությունը:
«Հայկական գորգի ազգային կենտրոնը հպարտությամբ ազդարարում է, որ առաջիկա ամիսներին Երևանի սրտում՝ Աբովյան 3 հասցեում՝ մեկդարյա պատմություն ունեցող ԱՕԿՍ-ի շենքում, վերջապես իր դռները կբացի Հայկական գորգի թանգարանը՝ աշխարհին ներկայացնելով և հանրահռչակելով հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթները և անգին ժառանգությունը»:
Ի՞նչ է մնացել Հայաստան աշխարհում անցած-գնացած հինգհազարամյա երթից: Փառահեղ շինությունների նմուշներ, երբեմն` անբողջական, երբեմն` կիսավեր կամ կործանված, հայ գեղջուկի գործիքների ու տարազի պատառիկներ, տեգեր ու վահաններ, իշխանական սաղավարտներ, գահակալների մատանիներ…
«Անկախի» զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար, քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: