Հայերեն   English   Русский  
հայրենադարձություն
1991 թ., երբ Հայաստանը Խորհրդային Միության փլուզման, տնտեսական շրջափակման, պատերազմի և երկրաշարժի հետևանքների հարուցած խորը ճգնաժամի մեջ էր, մարդիկ հուսահատ փախչում էին` հաստատվելով տաք ու ապահով Միացյալ Նահանգներում: Եվ դժվար էր պատկերացնել, որ այդ նույն ապահով երկրից որևէ սփյուռքահայ ընտանիք կտեղափոխվի Հայաստան: Սակայն այդպիսի բացառիկ ընտանիքներ կային, և նրանցից մեկն էլ Պարտագճյաններն էին:
2012 թվականից ի վեր անդրադառնում եմ հայրենադարձության թեմային` ընթերցողներին ներկայացնելով աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք տեղափոխված մոտ 4 տասնյակ հայրենադարձների հետաքրքիր ու հուզիչ պատմություններ: Այս տարի որոշեցի հետադարձ հայացք ձգել հերոսներիս ճակատագրերին և հետաքրքրվել` նրանք նույն ոգևորությամբ ու սիրով կառչա՞ծ են Հայաստանին, չե՞ն հիասթափվել ու հեռացել և ինչո՞վ են զբաղված այս պահին:
Առաջարկում ենք ընթերցել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Նազարյանի հուզիչ գրառումը՝ կատարված նախքան իր հայրենադարձությունը:
Մարիամ Մանուկյանը 12 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Առաջին ամիսների տպավորությունները հետաքրքիր էին, անգամ ոգևորիչ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր զգացողություններ: Մարիամն ընտանիքի ավագ երեխան է (իրենից փոքր քույր ու եղբայր էլ ունի), և երբ առաջին տպավորություններն անցնում են, երեխաները բախվում են օտար երկրում ընտելանալու խոչընդոտներին. սկսվում են դժվարություններն ու դեպրեսիաները:
«Կոկո Գալաջյան» բրենդը Հայաստանի վարսահարդարման ոլորտում արդեն հայտնի անուն է: Սիրիահայ վարսահարդարի ձեռքը երևանյան գեղեցիկ սեռի քմահաճ հաճախորդներն ընդունել ու սիրել են: Ինքը՝ Կոկոն (Գրիգոր), իրեն համարում է իր գործի վարպետ ու հպարտ ասում, որ վարսահարդարման գաղտնիքները սկսել է սովորել Սիրիայում, երբ ընդամենը 17 տարեկան էր, իսկ 23 տարեկանում Հալեպի ամենահայաշատ թաղամասում՝ Վիլլաներում, արդեն սեփական գեղեցկության սրահն ուներ՝ «Կոկո Գալաջյան» անունով:
Հայաստանում հայրենադարձերի խնդիրները և´ընդհանուր բնույթ ունեն, և´մասնավոր՝ ամեն ոլորտի համար:
2012 թվականից Հայաստանում գործում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որի նպատակն է խթանել հայրենադարձությունը և հնարավորինս դյուրին դարձնել հայերի վերադարձը հայրենիք ամբողջ աշխարհից: Հիմնադրամը կարծեք կամուրջ է հանդիսանում արդեն Հայաստան տեղափոխվածների և նման մտադրություն ունեցողների միջև, ինչի շնորհիվ նրանց միջև տեղի է ունենում փորձի փոխանակում:
Հալեպը վերածվել է աշխարհի կիզակետի: Արդեն անգամ Հայաստանում ճանաչում են դրա փողոցները, ծանոթ են թաղամասերի անուններին: Սիրիայի վրա հարձակվեցին տարբեր կողմերից, սակայն գլխավոր մեղավորը Թուրքիան է, որի նպատակներից է նաև հայկական համայնքի ոչնչացումը:
Հունիսի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Նելլի Շուշի Մարտիրոսյանի գրառումն այն մասին, որ ինքն ամուսնու` Ստեփանի ու փոքրիկ դստեր` Շուշիի հետ ԱՄՆ-ից մեկընդմիշտ վերադառնում է Հայաստան, շուրջ 5700 «լայք» էր ստացել ու հուզել հազարավոր հայերի. «Մամ ջան, մի՛ լացի։ Ես գնում եմ իմ սրտի երկիրն ապրելու։
«Շատերը կարծում են` խենթ եմ, որ Ամերիկան թողել եմ ու եկել Հայաստան: Բայց մարդիկ էլ կան, որ հասկանում են»,- ասում է 35-ամյա Էդվին Միռզայանսը, որ 2011-ից ի վեր Հայաստանում է բնակվում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: