Հայերեն   English   Русский  
ԲԴԽ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կրկին բողոքի ակցիա են սկսել Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ: Նրանք պահանջում են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից գալ և հանդիպել իրենց հետ: Ակցիայի մասնակիցները ցանկանում են, որ ԲԴԽ նախագահը պատասխանի իրենց հարցերին, թե որքան պետք է շարունակվի անորոշ իրավիճակը՝ կապված Քոչարյանի գործի քննության և նրա քաղբանտարկյալ լինելու հետ: Նշենք, որ ԲԴԽ-ի դիմաց սա արդեն 3-րդ բողոքի ակիցիան է՝ նախագահի աջակիցների կողմից:
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2–ին գաղտնի քվեարկությամբ միաձայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել քրեական գործեր քննող դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին, որ
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատասենյակի դուռը կնիքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ Բարձագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոման վերաբերյալ հարկ եմ համարում նշել հետևյալը:
Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկո­ւ­թյան, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարված՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության վերաբերյալ:
«Մենք դեռևս չենք ստացել որոշումը, որով ԲԴԽ-ն բավարարել է գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը 3 դրվագով ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին»,-քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը,-«Երբ ստանանք ԲԴԽ-ի որոշումը, պետք է խորհրդակցենք պարոն Գրիգորյանի հետ՝ դրա հետագա բողոքարկման ...
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելու փաստը դատական իշխանության ներսում քննարկման թոփ թեմա է դարձել։
Անցնող շաբաթվա ընթացքում ամենից շատ հոլովվող բառերն էին՝ Վենետիկի հանձնաժողով, Սահմանադրական դատարան, սկոլիոզ, հրդեհ, Սևան և Իջևան:
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ: Դրանից հետո դատավորի հետ հանդիպած ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: