Հայերեն   English   Русский  
հայ մշակույթ
Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի համերգը: Արտիստը մշտապես երազել է հանդես գալ Հայաստանում:
Նոյեմբերի 29-ին 82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց ճարտարապետության դոկտոր, պրոֆ., Հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր Գառնիկ Սմբատի Շախկյանը:
Մենաշնորհներն ամենուր են. ոչ միայն տնտեսական ոլորտում են, այլև կրթական և մշակութային ոլորտներում են հանդիպում: Արվեստագետներն ու մշակութային գործիչները շատ հաճախ հնարավորություն չեն ունենում իրենց ամբողջությամբ դրսևորել իրեն պոտենցյալը ոլորտում առկա մենաշնորհների պատճառով, հետևաբար նախարարությունը:
Մաեստրո Կոնստանտին Օրբելյանն առաքելություն ունեցող մարդ է։ Բնավ հետաքրքրված չէ մանրաքայլ բարեփոխումներով, ոչ էլ ժամանակավոր լուծումներով. նա փափագում է Երևանի օպերային թատրոնը վերածել համաշխարհային բարձրակարգ երաժշտական կենտրոնի։
Կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի անկրկնելի երաժշտության և դրամատուրգ Թովմաս Թերզյանի երկլեզու լիբրետոյով 150 տարի առաջ ազդարարվեց հայկական առաջին ազգային օպերայի՝ «Արշակ 2-րդ»-ի ծնունդը:
Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը «Վերադարձ» խորագրով: Համերգը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:
ԵՊԲՀ-ի հրավերով Երևան ժամանած անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան երեկ այցելել է Փարաջանովի թանգարան:Պրոֆեսորը թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացավ ցուցադրությանը: Նրան ներկայացվեցին մեծանուն կինոռեժիսորի կենսագրության մանրամասները: Լեո Բոկերիան տպավորված էր թանգարանում տիրող հետաքրքիր արվեստի շնչով, որն այնքան բնորոշ էր Սերգեյ Փարաջանովին, ում, ի դեպ, հայտնի բժիշկն առիթ է ունեցել անձամբ ճանաչելու:
«Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակցությամբ, 9-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, կազմակերպում էր «Արենի Գինու Փառատոնը»: Գինու փառատոնը այս տարի ևս տեղի ունեցավ Վայոց ձորի Արենի գյուղում:
Tert.am-ը հայտնում է ` Այսօր տեղի ունեցավ կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունները: 88 ձայնով ընտրվեց Հարություն Խաչատրյանը։ Նախագահի մյուս թեկնածու Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17:
Այսօր` սեպտեմբերի 26-ին ծնվել է հայ մշակույթի մեծ երախտավոր, կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, հզոր եռանդի տեր արվեստագետը` Կոմիտասը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: