Հայերեն   English   Русский  
բռնաճնշումներ
Թուրքիայի դատախազությունը երկրի ռազմաօդային ուժերի նախկին ավելի քան հարյուր զինծառայողների ձերբակալելու օրդեր է ներկայացրել:
Թուրքիայում այլախոհների դեմ բռնաճնշումների ներկայիս ալիքը Եվրոպայի, այդ թվում՝ Գերմանիայի համար փորձություն է: Նման կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը:
Այսօր ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում դատախազը հանդես է եկել լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով եզրափակիչ ելույթով: Դռնփակ դատական նիստին դատախազն առաջարկել է Միրկադիրովին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Ութ հավատացյալներ, ովքեր մասնակցել են Ադրբեջանում` Սաբուչինի շրջանային ոստիկանության շենքի առջև, “Հազրաթ Աբբաս” մզկիթի ահունդ (մահմեդական գիտնականի կոչում) Էլչին Գասըմովի ձերբակալության դեմ բողոքի ակցիային, ենթարկվել են վարչական կալանքի:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության վրա շարունակաբար գործադրվող ճնշումները։
“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտել է Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների դեպքերը: Այս մասին նշված է կազմակերպության հայտարարությունում:
Հունիսի 8-ին Եվրոպական խորհրդարանի նիստի ժամանակ մի խումբ պատգամավորներ ակցիա են կազմակերպել՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին և լրագրողներին: Ակցիայի նախաձեռնողն է Եվրապական խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկ Լունաչեկը:
Դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի ծանր հանցագործությունների քննչական վարչությունում հարցաքննվել է “Ազատություն” ռադիոկայանի Բաքվի գրասենյակի շուրջ 20 աշխատակից, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցներն ուրբաթ՝ դեկտեմբերի 26-ին, կնքել են “Ազադլըխ” (Ազատություն) ռադիոկայանի գրասենյակը Բաքվում: Գրասենյակը կնքել են դատախազության ներկայացուցիչները և հանձնել ոստիկանության վերահսկողությանը:
“Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները պետք է դադարեցվեն”,- հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիյլս Մուժնիեկսը Բաքու կատարած երկօրյա այցի արդյունքում, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: