Հայերեն   English   Русский  
ահաբեկչական հարձակում
Միացյալ Նահանգները «լիովին պատրաստ է» Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վրա հարձակման դեպքում պատասխան քայլերի: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Գրում է Russian.rt.com-ը:
Երուսաղեմից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Հար-Ադար բնակավայրում հարձակման հետևանքով երեք իսրայելցի է զոհվել:
BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ` Ֆրանսիայում տղամարդ է ձերբակալվել, որը պլանավորում էր հուլիսի 14-ին տոնվող Բաստիլի գրավման օրը սպանել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպայի երկրները, ինչպես նաև Ավստրալիան, Իրաքը, Իրանը, Սիրիան և Ֆիլիպինները մինչև Ռամադան սուրբ ամսի վերջը պետք է ահաբեկիչների թիրախը դառնան: Նման կոչ տարածվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների շրջանում: Գրում է Vesti.ru-ն:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրականացված կրկնակի ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը 12-ի է հասել, իսկ տուժածներին` 39-ի: Այդ մասին հայտնում է Press TV լրատվական գործակալությունը` հղում անելով Իրանի շտապ օգնության ծառայության ղեկավարին: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես ավելի վաղ Անկախը հայտնել էր, Թեհրանում անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում և մայրաքաղաքի հարավային հատվածում գտնվող Խոմեյնու դամբարանի մերձակայքում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` իրականացված հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան: Գրում է Russian.rt.com-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հյուրանոցներից մեկի վրա հարձակում է իրականացվել: The Straits Times պարբերականի փոխանցմամբ` հյուրանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով 36 զոհ կա: Գրում է Russian.rtc.om-ը:
Լիբիայի հարավում գտնվող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով 141 զոհ կա: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ազգային բանակի ներկայացուցիչ Ահմադ Ալ Մեսմարին: Գրում է Russian.rt.com-ը:
Ահաբեկիչները մտադիր էին 2016 թ-ի հոկտեմբերին Ռոտերդամում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում իրականացնել: Այս մասին Նիդերլանդների իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ կասկածվողներից մեկին հարցաքննելու ժամանակ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: