f

Անկախ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8338 դեպք է հայտնաբերվել


Ռուսաստանում  մեկ  օրում  կորոնավիրուսի 8338  դեպք   է հայտնաբերվել: Այդ  մասին հայտնել  են  օպերատիվ  շտաբից:  Գրում է Gazeta.ru-ն։

Այսպիսով, երկրում ընդհանուր  առմամբ  370 680 դեպք է հայտնաբերվել:

Ընդ որում՝  երրորդ  օրն անընդմեջ  երկրում  կորոնավիրուսից  բուժվածների  թիվը  գերազանցում է մեկ օրում  հայտնաբերված նոր դեպքերի թվին։  Օրվա ընթացքում հիվանդանոցներից   դուրս է  գրվել  11.079 հիվանդ: Ընդհանուր առմամբ, երկրում  ապաքինված հիվանդների թիվն աճել է մինչև 142208-ի:

Մեկ  օրում  գրանցվել է 161 մահ: Ռուսաստանում  այս  ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 3,968 մարդ:

Ընդհանուր առմամբ, աշխարհում հայտնաբերվել է COVID-19- ի ավելի քան 5,6 միլիոն դեպք, ապաքինվել է ավելի քան 2,4 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 350 հազար հիվանդ:

Other Articles from Author

Read also