f

Անկախ

Հեղափոխությունները ծնում են աշխարհի մեծագույն չարագործներին․Լևոն Ջավախյան


Ընդամենը մի տառ, որ փոխեց աշխարհը

Հեղափոխություն, հեղափոխություն, հեղափոխություն... Եկեք ծուռ նստենք ու ճիշտ մտածենք՝ ի՞նչ ասել է հեղափոխություն, արդյո՞ք լավն է այն, թե՝ ոչ։ Առաջին հեղափոխությունը 1640֊ական թվականների վերջերին իրականացրեց Օլիվեր Կրոմվելը։ Երկրում մի քանի տարի շարունակ հասարական զանգվածները արյուն էին ոթում։ Ի վերջո, Ժողովուրդն այնքան կատաղեց ու գազազեց, որ Օլիվեր Կրոմվելին գերեզմանից հանեց ու հրապարակավ կախաղան բարձրացրեց։

֊Անգլիայի պատմության մեջ, ո՞րն է եղել ամենամեծ սխալը,֊ հարցնում են Ուինստոն Չերչիլին։

֊ Ընդամենը մի տառի սխալ է եղել...

֊Ո՞րն է այդ տառասխալը...

֊ 1649 թվականին էվոլյուցիայի փոխարեն եղել է ռևոլյուցիա,֊ պատասխանել է Ուինստոն Չերչիլը։

1789 թվականին Անգլիային հետևեց Ֆրանսիան։ Եվ կրկին արյուն, արյուն, արյուն... Հեղափոխությունը խժռում էր իր զավակներին... Մեծագույն արյունարբույին, հեղափոխության կառկառուն ներկայացուցիչին՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերին հրապարակավ գիլյոտինի քաշեցին։ Քսաներորդ դարասկզբին հեղափոխությունը միայն Լենինի սիֆիլիտիկ ուղեղում կարող էր ծաղկունք ապրել։ Դրա հետևանքով Ռուսաստանում ավելի շատ մարդ գնդակահարվեց ու սրի քաշվեց, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ասում են, հեղափոխությունը զարգացում է ապահովում... Այսինքն, մի ողջ սերունդի արյան գնով... Եվ թող ոչ ոք դրանով չհպարտանա և ոչ էլ մեկին գումարած մեկ բանաձևի մեջ ինտեգրվի... Դեպի արյան ծով գնացող գետի մեջ հայտնվողներից այդ մեկը՝ ցանկացած պահի կարող ենք յուրաքանչյուրս լինել... Ոչ մի թավիշ մեզ չի փրկի արյան կոհակներից...Հեղափոխությունները ծնում են աշխարհի մեծագույն չարագործներին։ Տաս իններորդ դարի մեծագույն հանճարը՝ Դոստոևսկին, ով հեղափոխական հայացքների համար հայտնվել էր կառափնարանում, հետագայում սարսափում էր հեղափոխության գաղափարից։ Նա ասում էր, իշխանությունը տապալողներին կհետևեն նոր իշխանավորներ, որոնք արյան ծովի մեջ կխորտակեն Ռուսաստանը... Հեղափոխական մեթոդները որքան էլ վարագուրվեն թավիշով, միևնույնն է, եթե ոչ արյուն, ապա ատելություն կծնեն...

Ինչ լավ է, որ մեր մոտ եղածը հեղափոխություն չէր...

Լևոն Ջավախյան

Լևոն Ջավախյան ՖԲ Գրառում հեղափոխություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին