Գերմանիայի Պաուլ Էրլիխի անվան պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների մշակման ինստիտուտը հավանության է արժանացրել երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն;
Նշվում է, որ թույլտվությունը հաստատվել է պատվաստման համար թեկնածուի հավանական օգուտների և ռիսկերի պրոֆիլի մանրակրկիտ գնահատումից հետո:
«BioNTech դեղամիջոցի մշակողի հետ նախնական ինտենսիվ գիտական խորհրդատվությունների շնորհիվ Պաոլ Էրլիխի անվան ինստիտուտը կարողացավ չորս օրվա ընթացքում ավարտել գործընթացը», - նշվել է հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ փորձարկմանը կմասնակցեն 18-ից 55 տարեկան 200 առողջ կամավորներ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: