ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոն, կարող է երկրի նոր ղեկավար դառնալ: Այդ մասին հայտնում է ճապոնական Asahi պարբերականը՝ վկայակոչելով հարավկորեական և ամերիկյան աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն;
Նշվում է, որ 2019թ․ վերջին Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի պլենումի ժամանակ Կիմ Չեն Ընի պահանջով, իբրև, որոշում է կայացվել, որ իր անաշխատունակության դեպքում երկիրը ղեկավարելու է Կիմ Յո Չժոնը:
Ըստ աղբյուրների, դրանից հետո նրա անունը սկսել է ավելի հաճախ հայտնվել երկրի կարևորագույն փաստաթղթերում: Ենթադրվում է, որ դա կապված է Կիմ Չեն Ընի վատ ինքնազգացողության հետ: