f

Անկախ

Հետաքրքիր փաստեր, որոնք վկայում են, որ Հայաստանը շարունակում է լինել աշխարհի ամենաանվտանգ երկրներից. Գոռ Աբրահամյան


ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետաքրքիր փաստեր, որոնք վկայում են, որ Հայաստանը շարունակում է լինել աշխարհի ամենաանվտանգ երկրներից:
Իհարկե, 2018թ. համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.8%-ով: Ընդ որում աճի տեմպը փոքր ինչ նվազել է, եթե նկատի ունենանք, որ 2018թ. հանցագործությունների քանակը նախորդող՝ 2017թ. համեմատ ավելացել էր 11.2%-ով:

Բայց ամենաէականն այն է, որ 2019 թվականին յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է հասնում 906 հանցագործության դեպք: Այս մեթոդաբանությամբ և ցուցանիշով մեր երկիրը դրական պատկեր ունի, մասնավորապես, հետխորհրդային տարածքի կտրվածքով: Օրինակ այդ հաշվարկով Էստոնիայում յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է ընկնում 2045 հանցագործության դեպ, Ռուսաստանի Դաշնությունում՝ 1379, Ղազախստանում՝ 1305, Ուկրաինայում՝ 997, Բելառուսում՝ 938 և այլն:
Իսկ 2020թ. փետրվարին https://worldpopulationreview.com/co…/crime-rate-by-country/ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2020 թվականի ցուցիչով (0-ից 100 ինդեքսով՝ հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կարգով) Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը` 20.78 ինդեքսով՝ առաջ անցնելով ԱՊՀ և եվրոպական բոլոր երկրներից (բացառությամբ Վրաստանի, որի հետ ունենք գրեթե նույնական պատկեր):

Համեմատության համար նշենք, որ Սինգապուրը զբաղեցնում է 20-րդ տեղը՝ 27.7 ինդեքսով, Նորվեգիան` 35-րդ տեղը՝ 33.51 ինդեքսով, Գերմանիան՝ 36-րդ տեղը՝ 34.6 ինդեքսով, Կանադան՝ 47-րդ տեղը՝ 39.48 ինդեքսով, Բելգիան՝ 58-րդ տեղը` 42.5 ինդեքսով, Մեծ Բրիտանիան՝ 63-րդ տեղը՝ 43.64 ինդեքսով, Ֆրանսիան՝ 72-րդ տեղը` 46.45 ինդեքսով, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 73-րդ տեղը՝ 46.73 ինդեքսով, Շվեդիան՝ 75-րդ տեղը՝ 47.21 ինդեքսով:

Գոռ Աբրահամյան Գլխավոր դատախազություն

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին