ԱՄՆ-ում նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 810 հազարը: Այդ մասին հայտնել են Ջոնս Հոփկինսի համալսարանից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 810 561 դեպք:
43 630 քաղաքացի դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ:
Ներկայումս Միացյալ Նահանգներում գրանցվել է COVID-19- ով վարակվածների ամենամեծ թիվը, բացի այդ երկիրն առաջատար է նաև հիվանդության հետևանքով մահացությունների թվով։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: