ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը կարծում է, որ կորոնավիրուսի պանդեմիկայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է գլոբալ միջազգային հակամարտությունների հանգեցնել: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ ապագայում առաջնորդության համար ներկայումս պետությունների միջև աշխուժանում է համաշխարհային մրցակցությունը:
Դիվանագետը վստահ է, որ վարակի շուրջ ստեղծված իրավիճակը միայն ուժեղացրեց և արագացրեց երկրների միջև առճակատումը:
«Պառակտումները խորանում են, որոնք կարող են խոշոր միջազգային հակամարտությունների՝ հնարավոր է նույնիսկ գլոբալ, ինչպես նաև հիմնական տերությունների միջև բախումների հանգեցնել», - հայտարարել է Ռյաբկովը՝ նշելով, որ միջուկային պատերազմի սպառնալիքն աշխարհում շարունակում է մնալ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի 57 999 դեպք , իսկ աշխարհում՝ 2,5 միլիոն: