f

Անկախ

«Փաստ». Մոսկվայի ակնարկներն ու Երեւանի արագ արձագանքը. Փաշինյանը հանձնարարական է տվել


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ՏՄՊՊՀ համապատասխան որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության, որի համաձայն՝ մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք` 30 մլն դրամի չափով: 2019 թ.-ի դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն ակտիվներից պետական գույքն օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ընդհանրապես, ՀԿԵ-ի ու «Գազպրոմ Արմենիայի» հետ կապված իրավական հարցերի պակաս չի եղել իշխանափոխությունից հետո:

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում նշել է, որ ռուսական կողմը հույս ունի, որ վերջին մի քանի տարում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների նկատմամբ սկսված դատավարությունները կկարգավորվեն:

«Հույս ունենք, որ այն դատական գործընթացները, որոնք սկսվել են վերջին մի քանի տարիներին ՀՀ-ում համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված, կկարգավորվեն առանց միջադեպերի, որոնք հարիր չեն դաշնակիցներին»,- ասել նա:

 Ըստ էության, ռուսական կողմը փաստացի ակնարկել է գազի գնի վերանայման եւ վերը նշված հարցերում, այդ թվում՝ երկաթուղու խնդրում որոշակի հստակության անհրաժեշտության միջեւ ուղիղ կապի մասին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին ՀՀ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ են եղել նշյալ հարցում հստակություն մտցնելու գործին։

 Մեր աղբյուրը փոխանցում է, որ երեկ Փաշինյանն իր աշխատակազմին հրատապ կարգով հանձնարարել է ստեղծել մի հանձնաժողով, որը բավական սեղմ ժամկետներում պետք է խնդրի լուծման տարբերակներ ներկայացնի կառավարությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան գազի գին Ռուսաստան

Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Ավելին
Ավելին