f

Անկախ

Պարոն Փաշինյանի պնդումը, թե «մենք կարող էինք, բայց սամասուդ չենք արել», մեղմ ասած, վիճելի է․Հայկ Ալումյան


Ներկայացնում ենք golosarmenii.am-ի 

հարցազրույթը փաստաբան Հայկ Ալումյանի հետ

 -Օրերս ելույթ ունենալով ուղիղ եթերում, Ն.Փաշինյանն իր խոսքի մեջ հասավ այնպիսի ծայրահեղության, որ հայտարարեց, թե իբր՝ ժամանակին, հեղափոխության թեժ պահին, ինքը թույլ չի տվել «սամասուդ անել»։ Ընդ որում, քնքշորեն հավելեց, թե՝ իմիջիայլոց, ցանկության դեպքում այսօր էլ ուշ չէ դա անել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

-Իրավաբանի տեսանկյունից, վարչապետի այդօրինակ հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Փաստորեն, պետության ղեկավարն իր արժանիքներից է համարում այն, որ ինքնադատաստանի չի ենթարկել, ամենակոպիտ ձևով չի խախտել քաղաքացիների որոշակի խավի իրավունքները։ Մասնավորապես՝ կյանքի իրավունքն ու խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և պատվի ու արժանապատվության ոտնահարման չենթարկվելու իրավունքը: Այս ի՞նչ պետություն ենք կառուցել, որտեղ պետության ղեկավարը պարծենում է նրանով, որ չի խախտել մարդու իրավունքների մեջ ամրագրված գլխավոր, հիմնարար սկզբունքները։

Սա՝ մեկ։ Երկրորդ. վարչապետի տեքստում ես թաքնված սպառնալիք որսացի։ Ինձ թվաց, որ պետության ղեկավարի ասածը հենց այն էր, թե որոշակի իրավիճակում կարող է և դիմել հարցի լուծման նման միջոցի։

Եվ երրորդ. «սամասուդ» բառը նշանակում է, որ դատում է ինքը, անտեսելով օրենքը։ Կցանկանայի հիշեցնել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրորդ նախագահի նկատմամբ, հենց ինքնադատաստան է։ Ամենաիսկական «սամասուդ», որովհետև դատական որոշումներն իրականում կայացնում են բնավ ոչ դատարանները. նրանք միայն հնչեցնում են Նիկոլ Փաշինյանի արդեն կայացրած որոշումը, որի ձեռքում են այս պահին կենտրոնացած ուժային բոլոր լծակները։ Իսկ այն հատուկենտ դատավորները, որոնք Փաշինյանի հետ չհամաձայնեցված որոշումներ են կայացրել, ենթարկվել են հալածանքների։ Մենք արդեն գիտենք, թե ինչ հետևանքներ էին նրանց սպասում։

Այնպես որ պարոն Փաշինյանի պնդումը, թե «մենք կարող էինք, բայց սամասուդ չենք արել», մեղմ ասած, վիճելի է։

-Արդեն ամսից ավելի է, ինչ մարտի 1-ի գործով նիստեր չեն անցկացվում: Մինչդեռ Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցն անհետաձգելի է։ Հիմա էլ ահա դատավոր Դանիբեկյանը, քիթը վիրահատելուց հետո աշխատանքի դեռ դուրս չեկած, կրկին հետաձգել է նիստը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման պահվածքը։

-Գլխավոր մեղավորը Աննա Դանիբեկյանը չէ: Նա ավելի շուտ զոհ է։ Մի կողմից՝ հասկանալի է, որ օրենքի այդչափ բացահայտ խախտման դիմելը ցանկալի չէ, ընդ որում երբ ամեն ժամը՝ 2018 թվականի հուլիսի 27-ից մինչ օրս, ինչ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ, ինչպես ներքին օրենսդրության, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անթաքույց խախտում է։ Աննա Դանիբեկյանը դժվար թե կցանկանար հայտնվել այն մարդու դերում, ում ձեռքերով իշխանությունը փորձում է ազատվել քաղաքական հակառակորդներից։ Այսինքն՝ իշխանության համար կրակից շագանակներ հանողի։ Մյուս կողմից, նա հասկանում է, որ եթե մի անգամ իր մեջ քաջություն գտնի կիրառելու օրենքը (իսկ նա ողջ այս ընթացքում ստիպված է եղել հակառակն անել), ապա դա հղի է անկանխատեսելի այլ հետևանքներով։

Մենք բոլորս ականատեսն ենք այն հետևանքների, որոնց բախվել են Ռոբերտ Քոչարյանի գործում օրենքը կիրառել հանդգնած դատավորները։ Այսպես, Ռ. Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատած Դավիթ Գրիգորյանը իր այդ որոշումից հետո տեռորի ենթարկվեց անմիջականորեն վարչապետի կառավարած ամբոխի կողմից։ Իշխանությունները հասան այն բանին, որ Դավիթ Գրիգորյանը պաշտոնանկ արվի, ենթարկվի քրեական պատասխանատվության։

Այս ամենից հետո Աննա Դանիբեկյանը ենթադրել անգամ չի կարող, թե ինչ կձեռնարկի վարչապետն այս անգամ, եթե հանկարծ ինքը հանդգնի օրենք կիրառել։ Այդ տեսանկյունից նա, ամեն կերպ ժամանակ ձգելով, ավելի շուտ ոչ այնքան իրավախախտ է, որքան այսօր տիրող իրավիճակի զոհերից մեկը։ Իսկ գլխավոր իրավախախտը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է, որը մեկ ամիս առաջ մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի հարցը նույն դատարանի մեկ այլ դատավորի քննությանը հանձնելու պահանջով, ինչպեսև պահանջում է օրենքը: Այս առնչությամբ կա նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, որը հաշվի չառան։ Երբ գա քարերը հավաքելու ժամանակը, այս մեկամսյա դատական անօրինության գլխավոր մեղադրյալը պետք է դառնա հենց Արթուր Մկրտչյանը։ Ասենք, ոչ ոք չի խուսափի քրեաիրավական պատասխանատվությունից՝ այն ամենի համար, ինչ արվեց այս ամսվա ընթացքում։

–Ի՞նչ կանխատեսում ունեք, տեղի կունենա՞ արդյոք նիստը մայիսի 8-ին:

-Ինձ ոչ ոք մայիսի 8-ի նիստի մասին ոչինչ չի ասել։

-Եվ վերջին հարցը. անցած շաբաթվա վերջին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մարդու իրավունքները Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2019 թվականին» զեկույցը, որտեղ Հայաստանում թույլ տրված խախտումների մասով նշվում է, թե ինչպես է վարչապետը 2019 թվականի մայիսին, Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելուց հետո, հրապարակավ քննադատել դատավորներին այդ որոշման համար և իր կողմնակիցներին կոչ արել շրջափակել դատարանների շենքերը: Սակայն այս աղաղակող միջադեպը զեկույցում ներկայացված է շատ համեստ, սեռական փոքրամասնությունների իրավունքների, գենդերային քաղաքականության ու այլևայլ թեմաներով քննադատության շարքում...

-Ես չեմ կարող ասել, թե Amnesty International-ը այդ առնչությամբ ինչ-որ բան խախտել է: Դա միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որն իր հայտարարությունների ու եզրակացությունների ձևաչափի վերաբերյալ որևէ պարտավորություն չունի։ Համամիտ եմ, որ հրապարակված քննադատությունը բովանդակում է բացարձակ տարբեր տրամաչափի խնդիրներ, որոնք ներկայացված են ստորակետով, ինչ-որ միջինացված ցուցանիշներով։ Իրականում նույնիսկ Աֆրիկայում որևէ ցեղի առաջնորդ իրեն թույլ չէր տա այն, ինչ արեց XXI դարում Նիկոլ Փաշինյանը, շրջափակելով դատարանների շենքերի մուտքերը։ Եվ Փաշինյանի նույնիսկ ամենամոլի երկրպագուներն այն ժամանակ հասկացան, որ դա բացահայտ հանցագործություն է, և չարձագանքեցին. եկան միայն որոշ պատգամավորներ ու վարչապետի մերձավոր շրջապատի մարդիկ։ Նկատեք, որ Փաշինյանի նույնիսկ նվիրված երկրպագուներն այդ օրը չեկան, չցանկացան մասնակցել դատարանների արգելափակմանը։ Եվ այն, որ այս խնդիրը Amnesty International-ը համեմատել ու նույն շարքում է դրել այլ, շատ ավելի առօրեական հարցերի հետ, անկեղծ տարակուսանք է առաջացնում:

Հայկ Ալումյան Նիկոլ Փաշինյան Հայաստան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանի էներգետիկայի եւ վառելիքի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը մահացել է կորոնավիրուսից
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ այս մեծամասնության հետ պատրաստ է կառավարությունում աշխատել. Մարուքյան
Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ
Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է նոր ոստիկանապետին. ուղիղ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային
ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը. փաստաբանների մամուլի ասուլիսը. ուղիղ
Սիրելի օլիգարխի «Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am
Արցախի նախագահը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը
Նադալը կարանտինից հետո առաջին մարզումն է անցկացրել
Վահագն Հովակիմյանը հիմա բարդ վիճակում է, պետք է որոշի՝ ինքն է դատվում, թե Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը. Մարուքյան
Մայիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու մասին․ Արսեն Թորոսյան
Բա որ վրացիներն էլ մեր վարորդներին ասեն՝ վարակված են ու տանեն կարանտինի մեջ մտցնեն. Մարուքյանը՝ Թորոսյանի մասին
Գյումրիում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը
Հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը․ Մակունցը՝ Արցախում խնջուքին առանց դիմակ մասնակցելու մասին
Իբրաիմովիչը վնասվածք է ստացել
Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. ինչու չի կատարվում այդ որոշումը. Փաստաբան
Դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ, եւ ԱԺ-ն չի կարող պատգամավորն հեռացնել մեկ օրով, այնուհետեը 7 օրով. Մարուքյան
Մենք մաքսիմալ մեծ եկամուտ պետք է ստանանք տարածքների վաճառքից. Մարության
Ձախողելու և հաջողելու մասին այս պահին դեռ շատ վաղ է խոսել. Մակունց
Հրազդան քաղաքի տներից մեկի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է ճանապարհին
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը
Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ․ Ռուբեն Ռուբինյան
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Քուվեյթի հայկական ազգային վարժարանի ուսուցիչների հետ
Ավելին
Ավելին