f

Անկախ

Արմեն Սարգսյանը պետք է տեղեկանա, որ իրեն ստորագրման են ուղարկել օրենք, որն առաջացրել է քննարկումների իսկական փոթորիկ. Արփինե Հովհաննիսյան


«ՍԴ դատավորների «պարապության» նպաստի հայտնի նախագիծը ԱԺ-ի կողմից ամբողջությամբ ընդունվելուց անմիջապես հետո`ուղարկվել է ՀՀ նախագահին:

Բոլորս գիտենք, որ նախագահ Սարգսյանը հրապարակավ, իսկ ոչ հրապարակավ էլ ավելի շատ` սրտնեղում է, որ Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները հստակ չեն, սահմանափակ են, քիչ են, սակայն, ակնհայտ է, որ կա սահմանադրական մեկ հոդված, որ նախագահի ամենասիրած հոդվածն է, ինչու ոչ` Արմեն Սարգսյանի պաշտպանիչ վահանը պատասխանատու իրավիճակներում։ Այն է՝ Սահմանադրության 129-րդ հոդվածը, որը սահմանում է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։

ԱԺ-ի պաշարման առիթ հանդիսացած հոկտեմբերի 2-ի օրենքի պարագայում հենց այս դրույթը դարձավ նախագահ Արմեն Սարգսյանի փրկօղակը։ Նախ` պարոն Սարգսյանը սպասեց վերջին` 21-րդ օրվան, ապա դիմեց ՍԴ`օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար։ Սա հնարավորություն տվեց Արմեն Սարգսյանին օրենքի ընդունումից հինգ ամիս անց միայն, երբ տեղի էին ունեցել բուռն քրեաքաղաքական իրադարձություններ՝ սահմանադրական կարգի տապալմամբ խորհրդարանի արձակում, ընտրություններ, նոր խորհրդարանի ձեւավորում, ստորագրել ի սկզբանե ակնհայտ սահմանադրական օրենքը` ամենախաղաղ պայմաններում` առանց որեւէ պատասխանատվության եւ բեռի։ Այնքան խաղաղ, որ նույնիսկ ինքը` Արմեն Սարգսյանը, չպատասխանեց, թե ի վերջո ինչու էր ինքը դիմել Սահմանադրական դատարան, այլ ընդամենը իր աշխատակազմի իրավաբանական վարչության միջոցով պաշտոնապես տեղեկացրեց, որ իր ՍԴ դիմելու պատճառներից մեկն այն էր, որ օրենքի որոշ դրույթներ դարձել են ԲԱԶՄԱԹԻՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ:

Գուցե բարդ է, բայց ենթադրում եմ` Արմեն Սարգսյանը իր բազմաթիվ ուղեւորությունների միջակայքում պետք է տեղեկանա, որ իրեն ներկայումս ստորագրման են ուղարկել օրենք, որն առաջացրել է քննարկումների իսկական փոթորիկ իրավաբանների եւ այլ շրջանակներում։ Այն աստիճան, որ օրենքի սահմանադրականության վերաբերյալ նույնիսկ բովանդակային, թեեւ անհաջող բանավեճ է փորձում ծավալել արդարադատության նախարարը։ Իհարկե, նախագծի հեղինակը կարող է պնդել, որ այն սահմանադրական է, ես էլ անկեղծ հավատում եմ նրա անկեղծ համոզմունքին, որ ինքը զեկուցել է միանգամայն սահմանադրական նախագիծ, սակայն միայն այդ համոզմունքը օրենքը չի դարձնում սահմանադրական: Այս հղումով` https://www.facebook.com/415748711818364/posts/2771564179570127/ հասանելի են այն դրույթները, որոնք խնդրահարույց են`ընդ որում` ոչ միայն իմ, այլև բազմաթիվ իրավաբանների կարծիքով:

Կարծում եմ` նախագահ Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը ցույց տալու, որ իր անկախությունը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի հետ որպես հավասարը հավասարի հետ կատարված լուսանկարներով եւ հայտարարություններով։ Ու դրա համար կա պարզ բանաձև` ինչ արագությամբ նախագահը որոշում կկայացնի ստորագրել օրենքը կամ արդյոք անսալով բազմաթիվ իրավաբանների մտահոգություններին՝ կդիմի Սահմանադրական դատարան օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը քննարկելու համար, թե՞ ոչ։

Ընդ որում, հասկանալով, որ շահեր բախման խնդիր կարող է լինել ՍԴ անդամների կողմից այս օրենքին անդրադարձ կատարելիս, ՍԴ ուղարկելիս պետք է հատուկ շեշտադրել ՍԴ կողմից Վենետիկի հանձնաժողով կրկին դիմելու սուր անհրաժեշտությունը: Ի՞նչու քանզի հաղթահարված չեն այս հարցի մասով հանձնաժողովի մտահոգությունները և դրանք էլ ևս նախագիծը սահմանադրականության տեսանկյունից դարձնում են խոցելի: Այս մասին ևս` հղումով: Եվ վերջում` ուզում եմ ուղիղ դիմել իրեն

Պարո'ն Սարգսյան,

Հավատացե՛ք սա այն հարցն է, որտեղ ձեր «բարի» ու ոչ քաղաքական ռեյտինգի մի քանի տոկոսը արժե «զոհել», չնայած` կարծում եմ ` նույնքան էլ կշահեք: Հավատացեք` սեփական սահմանադրական ֆունկցիայի իրականացումը մի քանի տոկոս վարկանիշ արժե, հատկապես որ այն ձեռք է բերվել ոչ մի բան չանելու արդյունքում: Ձեր մասին սովորաբար ասում են, որ դուք միշտ անում եք այն ինչ ձեզ պետք է և հարմար` անկախ նրանից ով և ինչքան է ձեզ քննադատում: Իսկ գուցե պա՞հն է, որ գեթ մեկ անգամ, ձեզ «պետք» ու «հարմար» լինի անել այն` ինչը Ձեր սահմանադրական պարտականությունն է: Հավատացնում եմ ձեզ` հիմքերը առկա են` հիմնավոր ու համոզիչ, ոչ ինչպես նախորդ անգամ: Դուք անընդհատ խոսում եք Հայաստանի ապագայի, զարգացման հեռանկարների մասին, հիմա եկել է պահը տեսնելու՝ Ձեր դերակատարումը այդ ապագայի մեջ։ Գուցե պա՞հն է ցույց տալ`արդյոք Դուք ուզում եք լինել մի երկրի նախագահ, որտեղ Սահմանադրական դատարանի անկախությունը արժեք է, թե ուզում եք լինել մի համակարգի մաս, որը օրինաչափ է համարում երկրի Բարձր դատարանի նկատմամբ ճնշումները`ընդ որում անկախ նրանից ինչ կարծիք եք ունեցել նախկին համակարգի մասին»։

Արփինե Հովհաննիսյան ֆեյսբուքյան գրառում Կարծիք Սահմանադրական դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

Կրեմլ. Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը
Փորձագետներ. ԼՂՀ-ում ռուսական ռազմաբազա չի լինի, սակայն խաղաղապահների թիվը կարող է ավելանալ
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 54-ամյա տղամարդը մահացել է
Գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ, դատավոր Ֆարխոյան, ականջներիդ օղ արեք՝ չեմ նահանջելու, հիմա ինչ կարող եք՝ արեք իմ դեմ, որովհետև ես կանգ չեմ առնելու. Միհրան Հակոբյան
Փաստացի մնացել ենք «գյուղացին՝ ընդդեմ ադրբեջանցի զինվորների» վիճակում, սա ուղղակի խայտառակություն է. Գևորգ Գորգիսյան
Պատերազմում կրած պարտությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար բավարար հիմնավորում չէ․ Վահե Ղալումյան
ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ
Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին
Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանի համար Կառավարության շենք «դեղեր» տարած երիտասարդներին
«Մոսկվիչի» 14-ամյա ուղևորը գիտակցության չգալով մահացել է
Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան
Փաշինյանը վերահաստատել է ՀՀ-ի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման
Տիգրան Ավինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումային ու գործարար միջավայրին եւ թվայնացմանը վերաբերող հարցեր
«Կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը». ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձեւի մասին
Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն
Հետպատերազմյան շրջանում նկատվում է ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ. ՊԵԿ
«Ազգային օրակարգի» անդամը Փաստաբանների պալատին առաջարկել է հայտարարություն ընդունել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ. մանրամասներ գերեվարված քաղաքացու մասին
Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի. ՀՀ դիվանագետների հայտարարությունը
Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի՝ տալով վայրի, ժամանակի, զենքի ու առաջին կրակոցի իրավունք. Աշոտ Մինասյան
Իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ այս երկրին՝ հեռանալ անցնցում. Շաքե Իսայան
Սյունիքի մարզը մատնված է անտերության, ամեն ինչ մնացել է համայնքապետերի վրա. Hraparak.am
Փաշինյանի պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի. Աշոտ Մինասյան
Ավելին
Ավելին