Ռուսաստանի Դաշնության 81 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4774 նոր դեպք: Այդ մասին հայտնում են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ դրանցից 2282-ը (47.8%) հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն ունեցել:
Միևնույն ժամանակ, օրվա ընթացքում ապաքինվել է 471 հիվանդ:
Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության 85 շրջանում գրանցվել է ընդհանուր առմամբ 62,773 դեպք, իսկ ապաքինված հիվանդների թիվը հասել է 4891-ի:
Ընդհանուր առմամբ, աշխարհում ավելի քան 2,6 միլիոն մարդ վարակվել է COVID-19- ով:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: