The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար Սթիվեն Հոքինգի ընտանիքը նրա թոքերի արհեստական օդափոխման անձնական սարքը նվիրաբերել է Քեմբրիջի Royal Papworth հիվանդանոցին, որտեղ հանգուցյալ անվանի տեսական ֆիզիկոսը ժամանակին բուժվել է։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հոքինգի ընտանիքին այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության համար», - հայտարարել է հիվանդանոցի ներկայացուցիչը:
Իր հերթին, հանգուցյալ գիտնականի դուստրը՝ Լյուսի Հոքինգը, հայտարարել է, որ հայրը միշտ «փայլուն օգնություն և կարեկցանք» է ստացել այս հիվանդանոցում:
The Guardian պարբերականի տվյալներով՝ բժիշկներին տրամադրված թոքերի արհեստական օդափոխման սարքն անձամբ Սթիվեն Հոքինգին է պատկանել: Ստուգումից հետո սարքավորումը լրացրել է բժշկական հաստատության պահեստը: