f

Անկախ

Ծանոթացա ԱԳՆ մամլո խոսնակի այսօրվա արձագանքին, որը, մեղմ ասած, հիասթափեցնող էր. Աշոտյան


Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ծանոթացա ԱԳՆ մամլո խոսնակի այսօրվա արձագանքին, որը, մեղմ ասած, հիասթափեցնող էր թե իր բովանդակային, թե քաղաքական շեշտադրումներով:

Տարակուսելի է այն փաստը, որ երկրի արտաքին քաղաքականության համար տարբեր տրամաչափի պատասխանատուները արդեն երեք օր շարունակ փորձում են տարբեր բառային և բովանդակային աճպարարություններով արձագանքել ՌԴ նախարարի հայտնի հայտարարությանը՝ սովորաբար շատախոս, սակայն այս լրջագույն հարցում բերանը ջուր լցրած Հայաստանի վարչապետի ֆռուստրացիոն լռության ֆոնի վրա:

Տիկնայք և պարոնայք, այդքան ջղաձիգ և անպտուղ ներկայացումների փոխարեն հայ հասարակությունը ձեզանից ակնկալում է 2019 թվականի ապրիլից բանակցային նոր փաստաթղթի և Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման տարբերակի մասին պնդումների հստակ և միարժեք հերքում կամ հաստատում:

“Ոչ ձուկ, ոչ միս” արձագանքները, հատկապես երբ այսօր կրկին փորձ է արվել մեզ մեղսակից դարձնել ձեր ապաշնորհ և սխալական բանակցային ռազմավարության դառը պտուղները քաղելու գործընթացին, միայն խորացնում են այս հարցով հասարակական և քաղաքական շրջանակների անվստահությունը և հասունացող ներքաղաքական ճգնաժամը:

• Վերահաստատեմ, որ մեր օրոք փուլային լուծման որևէ տարբերակ մեր կողմից չի քննարկվել, ինչի մասին կվկայեն ԱԳՆ-ում առկա արխիվային փաստաթղթերը:

• Ընդծեմ, որ մեր օրոք և ոչ մի համանախագահ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ չի ասել, որ քննարկումները ընթանում են փուլային տարբերակով:

• Կրկնեմ, որ 2008-2018 թթ համանախագահ երկրների, այդ թվում՝ նախագահների կողմից արված հայտարարությունները բացառապես փաթեթային էին:

• Տարակուսեմ, թե Լավրովի հայտարարությունից ի՞նչու եք այդքան պապանձվել: Չէ՞ որ մեր օրոք համանախագահների կողմից բարձրաձայնված հիմնարար սկզբունքները և տարրերը նույնպես բանակցային բովանդակության բացահայտում էին:

• Հիշեցնեմ, որ երկար ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները հերքում էին բանակցույթունների մասին լուրերը, մինչև ԱԳ նախարարը, հակասելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային ձևակերպումներին, մի օր ընդունեց ընթացող բանակցությունների փաստը:

• Զարմանամ, որ փորձում եք “կոնֆիդենցիալության” անվան տակ հայ ժողովրդից կրկին թաքցնել, թե այսօր ինչ հիմնարար սկզբունքների և տարրերի շուրջ են ընթանում բանակցությունները: Իհարկե, բանակցային դետալները կարող են դեռ մնալ փակ դռների հետևում (մենք էլ էինք այդպես վարվում), սակայն մեր օրոք ժողովրդից երբեք թաքուն չի պահվել բանակցային հիմնարար սկզբունքների և տարրերի մասին տեղեկատվությունը:

• Մտահոգվեմ, որ արդեն որերոդ անգամ է, ինչ ձեր օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ընդգծված խոսվում է հումանիտար ծրագրերի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլերի և անհրաժեշտության մասին: Եթե ձեր բանակցածը ընդամենը դա է, ապա սրա ի՞նչը պետք է կոնֆիդենցիալ մնա: Թե՞ սրա անվան տակ ժողովրդին չեք բացահայտում ենթադրվող խաղաղության պայմանները, բաղադրիչներն ու բանաձևը:

• Եվ վերջապես, հուշեմ. Եթե Լավրովի հայտարարությունը իրոք չի համապատասխանում իրականությանը, ապա պարտավոր եք այն ուղղակի հերքել՝ պարզ, հստակ և միանշանակ լեզվով:

Թե չէ մնացածը սատանայից է:

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին