Ոստիկանություն են բերման ենթարկվել «Ադեկվադ» կուսակցության 4 անդամներ։
Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրուցում ասաց կուսակցության անդամ Լիլիթ Թումանյանը։
«Մենք պատրաստվում ենք դիմել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ Այն ինչ կատարվում է այսօր, ոչ միայն ներքին քաղաքական հետևանքներ է ունենալու, այլ նաև արտաքին։ Մարդու իրավունքների ու ազատությունների և ժողովրդավարության այն ցուցանիշները, որոնցով հպարտանում է Նիկոլ Փաշինյանը, այսօր գետնով է տալիս»,-նշեց Լիլիթ Թումանյանը։
Նա ասաց, որ վերջին տվյալներով ոստիկանությունում են գտնվում «Ադեկվադ» կուսակցության 4 անդամներ՝ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։ «ես վստահություն չունեմ, որ դրանով կսահմանափակվի ոստիկանության առևանգումները և ձերբակալությունները»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։ Նա բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։