f

Անկախ

Ֆիզիկապես մենք միշտ նոր մարդ ենք, եւ միակ բանը, որ մեզ կայուն նույնն է պահում, մեր հիշողությունն է. Արմեն Գրիգորյան


Հիշողությունն է մեր ինքնության ամենագլխավոր գործոնն եւ հավաքական կերպարի հիմքը։ Հենց հիշողությունն է օգնել մեզ ամեն գնով խուսափել պատմության կրկնությունից եւ Արցախյան շարժումը հաղթանակով պսակել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, գրել է

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, մենք ոգեկոչում ենք 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում։ Սուրբ նահատակների հարգանքի տուրքը չունի տարածական եւ ժամանակային սահմաններ։

Ընդհանրապես մեր ուղեղն ու մարմինն այնքան մեծ փոփոխությունների են ենթարկվում կյանքի ընթացքում, որ դժվար է պատկերացնել։ Ամեն չորս ամսվա մեջ կարմիր արյան բջիջներն ամբողջությամբ փոխվում են, մի քանի շաբաթվա ընթացքում մարդու մաշկի բջիջներն ամբողջությամբ փոխվում են։ Յոթ տարվա ընթացքում մարդու մարմնի բոլոր ատոմները փոխարինվում են նորով։ Մեծ հաշվով ֆիզիկապես մենք միշտ նոր մարդ ենք, եւ միակ բանը, որ մեզ կայուն նույնն է պահում, մեր հիշողությունն է։

Հիշողությունն է մեր ինքնության ամենագլխավոր գործոնն եւ հավաքական կերպարի հիմքը։ Հենց հիշողությունն է օգնել մեզ ամեն գնով խուսափել պատմության կրկնությունից եւ Արցախյան շարժումը հաղթանակով պսակել։ Մեզ հաջողվեց ձեւափոխել մեր հիշողությունների բնույթը, հավատալ մեր ուժերին ու այլեւս երբեք թույլ չտալ պատմության ողբերգական կրկնությունը։

Հիշողությունն է, որ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրող հայ ժողովրդին համախմբում է համահայկական օրակարգով` միասնական հզոր պետություն կառուցելու եւ երազանքներն իրագործելու համար։

Հիշելը կարեւոր է, որովհետեւ հիշողությունը կորցրած անհատը դժվարանում է պատկերացնել իր ապագան, որովհետեւ հենց հիշողությունն է մեզ դարձնում այն, ինչ կանք, այլ ոչ թե մեր ֆիզիկական գոյությունը։ Ու հիշելը մեզ պետք է օգնի ավելի լավ ապագա կառուցել։

Այլեւս երբե՛ք։

Հայաստան Արմեն Գրիգորյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Լարսի ճանապարհը դեռեւս փակ է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 450 բեռնատար
«Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար
«Ժողովուրդ». «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է
Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը. ուղիղ
Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրեն սատարելու դիմաց բանտից ազատել Գուրգեն Արսենյանի հանցագործ որդուն. Mediaport
Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի եւ Արարատի մարզերում ձյուն է տեղում
«Հրապարակ». Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ
«Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան
«Հրապարակ». Արսեն Թորոսյանին ի՞նչը պահեց Փաշինյանի կողքին. Նրան ակնարկներ են արել
«Հրապարակ». Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է
«Փաստ». Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը․ արագ կադրային նշանակումները իրավիճակը կփոխե՞ն
«Ժողովուրդ». Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը նոր թիմ է կազմում. ինչ գործընթացներ են սկսվել
«Հրապարակ». Ջհանգիրյանն անձամբ է խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել իրեն
«Փաստ». Դատախազն անկեղծացել է. Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու. ի՞նչ է պատրաստվում անել
«Հրապարակ». Նպատակը վարչապետի պաշտոնին Մարուքյանին կարգելն է,որը մեկ տարի անց իշխանությունը կփոխանցի Միքայել Մինասյանին
Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը 
«Այսպես չի շարունակվի, այս իշխանությունը կհեռանա»․ Կարինե Դանիելյան
Մինասյան. Փաստերի եւ թվերի արհեստական խառնաշփոթի, հույզերի եւ արժեքների շահարկումների նպատակը մեղավորների կաշին փրկելն է
Ո՞վ խախտեց Ղարաբաղում անժամկետ զինադադարը
Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի, «Կիսաբաց լուսամուտների» մակարդակի. Վարդան Ղուկասյան
Երբ ժամանակին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կոչով էինք հանդես գալիս, քիչ է մնում՝ հիմա էլ «Մենք բոլորս բոմժ ենք» կարգախոսին անցնեն
Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով ԱՄՆ ԿապիտոլիումՆ արգելափակվել է
ԱՀԿ կանխատեսումը՝  կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին
ՀԴԲ-ն ստուգում է  Փելոսիի գողացված նոութբուքը Ռուսաստանին հանձնելու  պլանների մասին տեղեկությունը
Ավելին
Ավելին