f

Անկախ

Սերժ Սարգսյան․Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը 2008-2018թթ ընթացքում եղել է մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը 2008-2018թթ ընթացքում եղել է մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից: Այդ ժամանակահատվածում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվն ավելացել է շուրջ մեկ տասնյակով, իսկ տարբեր միջազգային կառույցների եւ երկրների վարչական միավորների թիվը՝ մի քանի տասնյակով: Առանձնակի հիշատակման են արժանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, մեր համազգային համախմբվածությունը եւ անցկացված միջոցառումների հնչեղությունը։

Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում եւ Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաեւ մի շարք այլ միջազգային հարթակներում ընդունվեցին ցեղապանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ բանաձեւեր: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունված բանաձեւի հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։ Այսօր տարբեր միջազգային կառույցների բնորոշմամբ, Հայաստանն իր նախաձեռնություններով դարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի առաջամարտիկ։

Մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է եղել գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներում եւ նախաձեռնություններում՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ապառազինությունների վերահսկմանը, միջուկային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային եւ կրոնական ինքնության հողի վրա իրականացվող խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն, փախսատականների խնդիրների արձագանքմանը եւ այլն։

2008-2018թթ մեր մշտական ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների եւ ծագումով հայերի շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության տրամադրումը։ Դրա վառ օրինակն է եղել սիրիահայությանը ցուցաբերվող համակողմանի աջակցությունը

ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր Սերժ Սարգսյան ՖԲ Գրառում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին