f

Անկախ

Շանթ Հարությունյան. Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների՝ չհասկանալով բանակցություններն ինչ են


Հայկական կողմն ասում է, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա։ Կա դիտարկում, որ Նիկոլը խաբել է, բայց ես էլ ուզում եմ դիմել հոգեբաններին, գիտեք նրանց՝ Կարինե Նալչաջյան, Միհրդատ Մադաթյան, որպեսզի իրենք հստակեցնեն՝ Նիկոլն ադեկվա՞դ է, թե՞ ոչ։ 

 Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ  անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանըասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

Շանթ Հարությունյանը տպավորություն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների՝ չհասկանալով բանակցություններն ինչ են․ «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք բանակցություններ չենք վարում, զրուցում ենք, չենք բանակցում։ Դե Լավրովի նման «հարց լուծողներն էլ» ասում են՝ եղավ Նիկոլ ջան, դու զրուցի, վերջում էլ թուղթը կստորագրես։ Ինքը գուցե չի հասկանում, որ բանակցությունները զրույցներ են։ Ցավոք, պետք է ասեմ, որ հայ ժողովուրդը քաղաքականապես ադեկվատ չէ։ Նիկոլն ասում է մադրիդյան սկզբունքների շուրջ չենք բանակցում, մենք զրոյից ենք սկսում։ Ես առաջարկում եմ, քանի որ ասում եք տարածային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք, ուրեմն թող այդ 5 շրջաններում ստեղծեն Արցախի կազմում ադրբեանական ինքնավարություն եւ ասեն, թող Ադրբեջանն էլ փոխադարձաբար ճանաչի Արցախի Հանրապետությունը», ասել է Շանթ Հարությունյանը։ Շանթ Հարությունյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ստատուս-քվոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չլուծված հարցեր ունի Ալիևի հետ։ Նրա կարծիքով, եթե հայերը նույնիսկ ցանկանան հողերը տան, բայց ռուսները դեմ լինեն, միշտ կգտնվի մի Վիտալի Բալասանյան, որը, նրա բառերով՝ կկրի բոլորին։ Հարցին՝ ինչո՞ւ հենց այս փուլում Լավրովը նման հայտարարություն արեց՝ խոսելով այդ թվում նաև գազի թանկացման մասին, այստեղ արդյոք կապ կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հետ, Շանթ Հարությունյանը պատասխանել է․ «Կայսրության ղեկավարները երբեք ընկերության շահերով չեն առաջնորդվում։ Պուտինն առաջնորդվում է բացառապես կայսրության շահերով»։ 

 Շանթ Հարությունյանը ասեց,որ այս իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը թշնամիներին ճանաչելու խնդիր ունի: Խոսելով վերջին երկու տարում Հայաստանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության մասին՝ Հարությունյանն նշել է. «Սերժ Սարգսյանը կարողանում էր Արևմուտքի հետ լեզու գտնել, Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսների, բայց Նիկոլ Փաշինյանը երկու կողմում էլ տապալել է հարաբերությունները»: Հարցին՝ ի վերջո այս իշխանությունն անցնող երկու տարում ի՞նչ է արել, ինչի՞ է հասել, Շանթ Հարությունյանը պատասխանել է. «Ես, իսկապես, չգիտեմ Նիկոլ Փաշինյանն ինչ է անում, բայց գիտեմ մի բան՝ ասել է, որ սրան-նրան դատելու է, դա էլ անում է»: Ըստ Շանթ Հարությունյանի՝ Փաշինյանը կարող էր արհմիության լավ ղեկավար լինել, որ կամ ձեռնարկության տնօրենի տեղակալ, այն էլ ոչ արտադրության գծով, որպեսզի ուշացողներին հանդիմաներ, կամ դատախազության խոսնակ, որպեսզի ասեր՝ կաշառակներներին բռնելու ենք։

 

Շանթ Հարությունյան Նիկոլ Փաշինյան բանակցություններ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարել. նախկին ռեկտոր
ԲԴԽ-ի այս որոշումն ապացույց էր, որ դատական համակարգն անկախ է. դատավոր Պապոյան
Արա Բաբլոյանի պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել․ որոշումը կհրապարակվի այսօր
Աշխատելու թույլտվություն ստանալու դեպքում ի՞նչ են առաջարկում հանդիսությունների սրահների աշխատողները
Հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքում
ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով. դատավոր Ազարյան
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան
Սովորաբար երկար տեւող գործ չի լինելու. ՄԻԵԴ-ը այս գործը կքննի առաջնահերության կարգով. Արփինե Հովհաննիսյան
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր
Նոր կարգավորում. Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ է ստանում
Միասին ստեղծենք մեր հեքիաթը․․․
Մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլեւս չի օգնում. Անի Սամսոնյան
Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան
ՍԴ դատավորների գործը ՄԻԵԴ-ում ներկայումս գտնվում է քննության փուլում. Դիմումատուների ներկայացուցիչ
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Արման Բաբաջանյանը իշխանության 89-րդ պատգամավորն է և իշխանությունը պաշտպանում է նրա մանդատը. Անի Սամսոնյան
Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները
Ուզում ենք հասկանանլ՝ կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություն պլանավորում է, թե ոչ. ռեստորանային բիզնեսի աշխատողների ակցիան
Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին
ԲԴԽ-ն հրապարակում է դատավոր Ազարյանի վերաբերյալ որոշումը. ուղիղ
Մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի ինքնամեկուսացած/մեկուսացած քաղաքացիների ընդունելության քննությունների հանձնման գործընթացը
Հուլիսի 10-ին Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հուլիսի 9-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում
Միքայել Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե զբաղվի 89 պատգամավորներով. Սիմոնյան
Ավելին
Ավելին